Պե՞տք է մեկնել ԱՄՆ
Ոչ։ Ընկերության գրանցումը և EIN-ի ստացումը կատարվում են հեռավար։ Բանկային հաշվի բացման պահանջները սահմանում է ընտրված բանկը. դրանք ներկայացնում ենք նախապես։
LLC, թե՞ կորպորացիա, և ո՞ր նահանգում
LLC-ն սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ձև է։ Ընկերության տեսակն ու նահանգն ընտրում ենք Ձեր գործունեության, հաճախորդների և ներդրողների պահանջների հիման վրա։ Ներկայացնում ենք տարբերակների ծախսերն ու առաջարկվող լուծման հիմնավորումը։
Որքա՞ն է տևում գրանցումը
Ժամկետը կախված է նահանգից և IRS-ի կողմից EIN-ի տրամադրման ժամկետից։ Ձեր դեպքի նախնական ժամանակացույցը նշում ենք գրավոր առաջարկում։
Ի՞նչ ծախսեր են լինում հաջորդ տարիներին
Նահանգների մեծ մասում կան տարեկան վճարներ կամ հաշվետվություններ, ինչպես նաև Registered Agent-ի և հասցեի երկարաձգում։ Դրանց չափը կախված է նահանգից. նախապես ներկայացնում ենք առաջարկում։
Ի՞նչ հասցե է տրամադրվում
Գործող, սպասարկվող ֆիզիկական հասցե ԱՄՆ-ում՝ պաշտոնական նամակների ընդունման և ընկերության այլ գործնական կարիքների համար։ Ներառված է բոլոր փաթեթներում։ Սպասարկման ժամկետն ու պայմանները նշվում են առաջարկում։
Ի՞նչ են EIN-ը և Registered Agent-ը
EIN-ը ընկերության ԱՄՆ հարկային համարն է։ Registered Agent-ը պաշտոնական ծանուցումներ ստացող գրանցված գործակալն է։ Երկուսն էլ ներառված են բոլոր փաթեթներում։
Ո՞վ է որոշում բանկային հաշվի բացումը
Բանկը՝ ներկայացված տվյալների հիման վրա։ Մենք պատրաստում ենք դիմումը, բիզնեսի նկարագրությունն ու հարցումների պատասխանները։